SALAR-ի ջանքերը Հայաստանի կրթական ապակենտրոնացման առաջմղման գործում
Շվեդիայի Տեղական իշխանությունների և
տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպությունը՝ SALAR International-ը, DeaLoG ծրագրի միջոցով աջակցում է կրթության ոլորտի փոփոխություններին Հայաստանում՝ որպես երկրի ապակենտրոնացման բարեփոխումների մաս։ Sida-ի աջակցությամբ DeaLoG ծրագիրը նպատակ ունի ձևավորել փոխհամաձայնություն շահառուների միջև կրթական ապակենտրոնացման հիմնական սկզբունքների և հասկացությունների շուրջ։
SALAR-ի նպատակն է կենտրոնական և տեղական դերակատարներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ և գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց կարողությունների զարգացմանն ու կաջակցեն ապակենտրոնացված կրթական լիազորությունների արդյունավետ իրականացմանը։Այս մոտեցումը ապահովում է կայուն տեղական կառավարման համակարգի ստեղծում։
SALAR-ի առաջնահերթություններից է նաև համայնքների և դպրոցների միջև համագործակցության խթանումը՝ համագործակցության շրջանակի զարգացման միջոցով։ Այդ շրջանակը նպատակ ունի ուժեղացնելու դպրոց-համայնք կապը՝ խթանելով ընդհանուր պատասխանատվություն կրթական արդյունքների և տեղական զարգացման համար։
SALAR-ը աջակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (MoESCS) ապակենտրոնացման ճանապարհային քարտեզի մշակման գործում։ Այս քարտեզը կներառի հասունության մոդել, որի նպատակն է գնահատել համայնքների պատրաստվածությունը նոր լիազորութոյւնների ստանձնելու համար, ինչպես նաև ֆունկցիոնալ վերանայում՝ կրթական կառավարման կառուցվածքները լավագույն միջազգային փորձին համապատասխանեցնելու նպատակով։
Կրթական ապակենտրոնացումը մի շարք կարևոր առավելություններ ունի, այդ թվում՝ տեղական կարիքներին ավելի արագ արձագանքում, հաշվետվողականության բարձրացում և նորարարության աճ հանրային ծառայությունների մատուցման գործում։ Հենվելով Շվեդիայի մեծ փորձի վրա՝ SALAR-ը ցույց է տալիս, թե ինչպես հզորացված տեղական իշխանությունները կարող են նպաստել կրթական հավասարությանը, բարելավել ուսումնական արդյունքները և բարձրացնել վստահություն իշխանության հանդեպ։
Իր ռազմավարական նախաձեռնությունների միջոցով SALAR-ը աջակցում է Հայաստանի ապակենտրոնական կառավարման այնպիսի մոդելի ձևավորմանը, որը աջակցում է կրթության ոլորտի կայուն զարգացմանը։