• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Ապարանը`  ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք:

Ապարանը` ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք:

Մարտի 13 Ապարան քաղաքը պաշտոնապես ստանձնեց ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը: ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ԴեաԼոԳ ծրագրի թիմը,Ապարանի համայնքի հրավերով, սիրով մասնակցեց Ապարանի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի ստանձման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր:
 

Իր շնորհավորական խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց երիտասարդության հետ տարվող աշխատանքները՝ ընդգծելով վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նշանակությունը։
«Նոր օրենքի ընդունմամբ ոլորտի զարգացման և ավելի ակտիվ քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ են բացվում, և շատ կարևոր է, որ ընձեռված իրավական հնարավորությունները լիարժեք իրացվեն։ Ապարանում ունենք լավ գործիքակազմ՝ մասնակցային բյուջետավորման հնարավորություն, ինչը նշանակում է՝ երիտասարդները կարող են ոչ միայն լավ գաղափարներ մշակել և քննարկել, այլև իրականացնել դրանք», - նշել է նախարարը։

Հավելենք, որ մասնակցային բյուջետավորումը կարևոր գործիք է ոչ միայն երիտասարդների, այլև համայնքի բնակիչների համար՝ տեղական ինքնակառավարման համակարգում ավելի ակտիվ դեր ստանձնելու համար։ Այս մոդելը համահունչ է ապակենտրոնացման օրակարգին, քանի որ թույլ է տալիս համայնքներին ինքնուրույն որոշումներ կայացնել և առավել արդյունավետ տնօրինել սեփական ռեսուրսները՝ հաշվի առնելով քաղաքացիների կարիքներն ու նախաձեռնությունները։

Բացման արարողությանը նախորդեց Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը,Ապարանի երաժշտական դպրոցի սանների ելույթը, ինչպես նաև համայնքում գործող հասարակական կազմակերպությունների գործունեության ներկայացումը։

ԴեաԼոԳ ծրագրի թիմի անդամները միջոցառման ընթացքում հնարավորություն ունեցան հանդիպելու տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, քննարկելու ոլորտի զարգացումները և ապագային միտված համատեղ քայլերը։

Պաշտոնական միջոցառումն ավարտվեց ԿԳՄՍ նախարարության և Ապարանի համայնքապետարանի միջև հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է խթանել Ապարան համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացում՝ աջակցելով երիտասարդների նախաձեռնությունների և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։


* Հոդվածի նկարի իրավունքները պատկանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

 

 

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են