Հայտարարություններ

Մրցույթի նպատակն է խթանել մարդկային զարգացումը ՀՀ համայնքներում՝ գործելով դպրոցների կառավարման ու տեղական զարգացման փոխգործակցության տիրույթում և ընդլայնելով ու խորացնելով դպրոց-համայնք համագործակցությունը։ Վերջնաժամկետը՝ 16/11/2023

Նորություններ

09 Մայ 2025

Մայիսի 5-ից 7-ը Շվեդիայի Լունդ քաղաքի փոխքաղաքապետ Ֆիլիպ Սանդբերգը ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում այցելեց Հայաստան։ Այցը տեղի ունեցավ Հայաստանում իրականացվող ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են տեղական իշխանությունների ինքնավարության ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը։

28 Հուն 2024

2023թ․ դեկտեմբերի 18-ին կայացավ «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանը ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի կողմից ս․թ․ հոկտեմբերին հայտարարված Գործընկերության բաց մրցույթի արդյունքներով ընտրված համայնքների և դպրոցների հետ առցանց մեկնարկային հանդիպումը։

04 Հուլ 2026

Հունիսի վերջին շվեդ գործընկերների պատվիրակությունը մեկ շաբաթ անցկացրեց Հայաստանում՝ մայրաքաղաքից մեկնելով նաև գործընկեր համայնքներ, որպեսզի կիսվի իր փորձով մի ոլորտում, որը լավ գիտի՝ դպրոցների կառավարումը տեղական մակարդակում։ Այցը, որը տեղի ունեցավ հունիսի 29-ից հուլիսի 3-ը, կազմակերպվել էր ԴեաԼոԳ ծրագրի՝ կրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակում։