• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
  • Աշխատակազմ
Ապակենտրոնացման ճանապարհին կարևոր քայլ առաջ

Ապակենտրոնացման ճանապարհին կարևոր քայլ առաջ

articles/MIR00552_resized.jpg

2026թ․ փետրվարի 13-ին Երևանում կայացավ ներածական հանդիպում՝ նվիրված դպրոցների կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության մեկնարկին։ Հանդիպումը համախմբեց գործընկեր համայնքների և դպրոցների ներկայացուցիչներին, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցներին։

Պիլոտային նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ ԴեաԼոԳ ծրագրի շրջանակում։ Այն միտված է կրթության կառավարման համակարգում ավելի ապակենտրոնացված մոտեցումների փորձարկմանը և գործնական կիրառմանը։ Պիլոտային նախաձեռնությունը ԴեաԼոԳ ծրագրի առաքելության բաղկացուցիչ մասն է, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջխաղացմանը։

Պիլոտային նախաձեռնության նկարագիր

Պիլոտային նախաձեռնությունը նախատեսված է 2–3 տարվա համար և ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ կառավարում, դպրոց–համայնք համագործակցություն, ռեսուրսների կառավարում և արդյունավետ բաշխում, տվյալների օգտագործում որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև համայնքի անդամների համար լրացուցիչ ծառայությունների զարգացում (օրինակ՝ սպորտային ծրագրեր, միջոցառումների կազմակերպում, երիտասարդական նախաձեռնություններ և այլն)։

Պիլոտային նախաձեռնությանը մասնակցում են հետևյալ դպրոցները՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի միջնակարգ դպրոցը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցը։

Պիլոտային ծրագրի նպատակը

Պիլոտային ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում դպրոցների կառավարման ավելի ապակենտրոնացված մոդելի անցմանը՝
ա) նպաստելով կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոնների, հայեցակարգի ներդրմանը և գործնական կիրառմանը,
բ) սահմանելով հանրակրթության ոլորտում ապակենտրոնացման հետագա բարեփոխման ինստիտուցիոնալ, ֆինանսական և կառավարման հիմնական պարամետրերը։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է կրթության ոլորտում ապակենտրոնացման ճանապարհին՝ նպաստելով համակարգային և կայուն փոփոխությունների ձևավորմանը։ Այն իրականություն է դարձել ԴեաԼոԳ ծրագրի և գործընկեր կառույցների համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ։

 

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են