• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր

Նորություններ

Դպրոց-համայնք համագործակցությունը ուշադրության կենտրոնում. աշխատանքային այցեր Գորիս և Եղեգիս
14 Հուն 2025
Դպրոց-համայնք համագործակցությունը ուշադրության կենտրոնում. աշխատանքային այցեր Գորիս և Եղեգիս

Հունիսի 13-14-ին ԴեաԼոԳ ծրագրի թիմը երկօրյա աշխատանքային այցով ուղևորվեց Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր՝ հանդիպումներ ունենալով Գորիս և Եղեգիս համայնքների ներկայացուցիչների հետ։ ԴեաԼոԳ ծրագիրը շարունակում է ակտիվ համագործակցությունը Հայաստանի տարբեր մարզերի համայնքների հետ։ Այս համագործակցության առանցքում են «Դպրոց-համայնք» նախաձեռնության մասնակից համայքները։ Այցերի ընթացքում քննարկվում են դպրոցների և համայնքների միջև առկա համագործակցության փորձը, դրա զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև կրթության ապակենտրոնացման գործընթացում նման համագործակցության նշանակությունը։

Դպրոց-համայնք համագործակցություն Ախուրյանում
22 Մայ 2025
Դպրոց-համայնք համագործակցություն Ախուրյանում

Մայիսի 22-ին ԴեաԼոԳ ծրագրի թիմը այցելեց Ախուրյան՝ համայնքի ղեկավարության հետ քննարկելու ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման հարցեր։Թիմը այցելեց նաև նորակառույց Կապսի դպրոց, որը վերջերս է միացել դպրոց-համայնք համագործակցության ձևաչափին։ Այցը նպաստեց համայնքի և կրթական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը։

Լունդից `Երևան. Շվեդիայի տեղական ինքնակառավարման փորձի փոխանակում
09 Մայ 2025
Լունդից `Երևան. Շվեդիայի տեղական ինքնակառավարման փորձի փոխանակում

Մայիսի 5-ից 7-ը Շվեդիայի Լունդ քաղաքի փոխքաղաքապետ Ֆիլիպ Սանդբերգը ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում այցելեց Հայաստան։ Այցը տեղի ունեցավ Հայաստանում իրականացվող ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են տեղական իշխանությունների ինքնավարության ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը։

Ապարանը`  ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք:
13 Մար 2025
Ապարանը` ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք:

Մարտի 13 Ապարան քաղաքը պաշտոնապես ստանձնեց ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը: ԴեաԼոԳ թիմը սիրով մասնակցեց բացման հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր:

Համայնքային Ֆորում 2025
21 Փետ 2025
Համայնքային Ֆորում 2025

2025 թվականի փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ երկրորդ ամենամյա Համայնքային ֆորումը, որին ներկա էին ավելի քան 80 մասնակիցներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ տեղական ինքնակառավարման մարմիններից, բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություններից, Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, հայաստանյան փորձագիտական համայնքից, ինչպես նաև ներկայացուցիչներ և փորձագետներ Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայից (ՍԱԼԱՐ) և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլից:

Հանդիպում Տաթևի համայնքապետարանում
14 Հուն 2025
Հանդիպում Տաթևի համայնքապետարանում

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի թիմին:

Հանդիպում Գորիսի փոխքաղաքապետի հետ
13 Հուն 2025
Հանդիպում Գորիսի փոխքաղաքապետի հետ

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ներկայացուցիչներին:

Հանդիպում Գյումրու քաղաքապետի հետ
28 Հուն 2024
Հանդիպում Գյումրու քաղաքապետի հետ

Համայնքի ղեավարը նաև ընդգծել է, որ կցանկանային համագործակցել և ստանալ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի տեխնիկական աջակցությունը՝ ռազմավարական զարգացման գործընթացներում։

Դպրոց-համայնք համագործակցության մասնակիցների հանդիպում
28 Հուն 2024
Դպրոց-համայնք համագործակցության մասնակիցների հանդիպում

2023թ․ դեկտեմբերի 18-ին կայացավ «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանը ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի կողմից ս․թ․ հոկտեմբերին հայտարարված Գործընկերության բաց մրցույթի արդյունքներով ընտրված համայնքների և դպրոցների հետ առցանց մեկնարկային հանդիպումը։

Համագործակցության հուշագրի ստորագրում, դպրոցների, համայնքների հետ
28 Հուն 2024
Համագործակցության հուշագրի ստորագրում, դպրոցների, համայնքների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը:

Այց Արթիկի համայնքապետարան
27 Հուն 2024
Այց Արթիկի համայնքապետարան

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, վարչական​ ապակենտրոնացմանն առնչվող եվրոպական փորձի վերաբերյալ։

Այց Ապարանի համայնքապետարան
27 Հուն 2024
Այց Ապարանի համայնքապետարան

Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը համայնքապետարանում հյուրընկալեցին «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»հայաստանյան ծրագրի անձնակազմի և ստոկհոլմյան գրասենյակի անդամներին:

ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի Հայաստանյան գրասենյակի բացում
26 Հուն 2024
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի Հայաստանյան գրասենյակի բացում

2023 թ․ փետրվարի 14-ին տեղի ունեցավ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (DeaLoG) ծրագրի գրասենյակի բնակարանամուտը, որը կազմակերպել էր ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը։

Այց Դեբեդի վարչական շրջան
26 Հուն 2024
Այց Դեբեդի վարչական շրջան

2023թ․ փետրվարի 15-ին Դեբետի գյուղապետարանում հյուրընկալվեցին Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի ներկայացուցիչները։

Աշխատանքային այց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
26 Հուն 2024
Աշխատանքային այց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Խոսելով միջհամայնքային համագործակցության զարգացման խթանման մասին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ ծրագրային այս ուղղությունը կարևոր է հատկապես համայնքների միավորման գործընթացի արդյունքների համատեքստում:

Հանդիպում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի հետ
26 Հուն 2024
Հանդիպում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի հետ

Քննարկեցին ապակենտրոնացման հետ կապված խնդիրները, համայնքների սեփական եկամուտների և նոր եկամուտի աղբյուրների ավելացման հնարավորություններին վերաբերող հարցեր։

ԴեաԼոԳ ծրագրի բացում
26 Հուն 2024
ԴեաԼոԳ ծրագրի բացում

2023 թվականի ապրիլի 12-ին՝ Շվեդիայի Տեղական Իշխանությունների և Տարածաշրջանների Ասոցիացիան և նրա մաս կազմող ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը, մեկնարկեց իր առաջին ծրագիրը Հայաստանում «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»՝ DeaLoG նախագիծը:

Հանդիպում Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ
26 Հուն 2024
Հանդիպում Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսին ու կազմակերպության այլ ներկայացուցիչների։

Ուսումնաաշխատանքային այց դեպի Ստոկհոլմ
26 Հուն 2024
Ուսումնաաշխատանքային այց դեպի Ստոկհոլմ

Պաշտոնական այցի շրջանակներում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) և «ՍԱԼԱՐ Ինտերնեշնլ» ընկերության միջեւ:

Այց Ստոկհոլմ ՀՀ համայնքների ներկայացուցիչների համար
26 Հուն 2024
Այց Ստոկհոլմ ՀՀ համայնքների ներկայացուցիչների համար

ԴեաԼոԳ ծրագրիի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստանի համայնքների որոշում կայացնողների ինը ներկայացուցիչ (Տաթև, Վայք, Վաղարշապատ, Հրազդան, Արթիկ, Փամբակ, Մասիս, Ապարան, Իջևան համայնքներից) գտնվում էին Ստոկհոլմում՝ ճանաչողական աշխատանքային այցի նպատակով:

Մասնակցություն Եվրոպայի օրվան Գորիսում
29 Մայ 2024
Մասնակցություն Եվրոպայի օրվան Գորիսում

Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Սյունիքի մարզի Գորիս քաղաք, ուր Եվրոպայի օրվա շրջանակներում իրականացվող ծրագրերի ցուցադրմանը մասնկացեց նաև ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը:

Դպրոց-համայնք համագործակցության, զարգացման աշխատաժողով
02 Մայ 2024
Դպրոց-համայնք համագործակցության, զարգացման աշխատաժողով

ԴեաԼոԳ ծրագիրը համախմբեց բոլոր գործընկեր համայնքապետարաններին և դպրոցներին, անդրադարձավ ինքնագնահատման աշխատարաններին, քննարկեց քաղած դասերը և օգնեց նրանց համատեղ միջոցառումներ պլանավորել՝ իրենց համագործակցության հասունության շարունակական առաջընթացի համար սույն թվականի ապրիլի 26-ին։

Մունիցիպալ ֆորում
16 Փետ 2024
Մունիցիպալ ֆորում

Ֆորումին մասնակցել են 37 համայնքների ներկայացուցիչներ։ Հայանքային ֆորումի ընթացքում քննարկվել են այնպիսի հրատապ թեմաներ, ինչպիսիք են Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումները ընթացքը և առաջիկա զարգացումները, ճգնաժամերին համայնքների և երկրի դիմակայունության բարփրացման գործում ապակենտրոնացման կարևորությունը, համայնքների միջև համագործակցության ձևերը և մեխանիզմները միջազգային պրակտիկայում և Հայաստանում, ֆիսկալ ապակենտրոնացման կարևորությունը և Հայաստանի համեմատականը մի շարք երկրների հետ տեղական ֆինանսների և ֆիսկալ անկախության հիմնական ցուցանիշներով։։

Հասունության մոդելի քննարկումներ
08 Նոյ 2023
Հասունության մոդելի քննարկումներ

2024 թ․ մարտ-ապրիլ ամիսներին ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը հյուրընկալվել էր ՀՀ տասը համայնքապետարանում՝ համայնք-դպրոց համագործակցությանը նվիրված աշխատաժողովներին, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպական զարգացման «Հասունության մոդելի» մեթոդաբանությունը։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են