• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր

Ֆիսկալ ապակենտրոնացում

SALAR-ի աջակցությունը ֆինանսական ապակենտրոնացման առաջմղման գործում Հայաստանում  

Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR)  դուստր կազմակերպությունը (SALAR international) DeaLoG ծրագրի միջոցով, աջակցում  է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության էական փոփոխությանը։

DeaLoG ծրագրի առաջնահերթություններից է ֆինանսական  ապակենտրոնացման հիմնական հասկացությունների շուրջ շահառուների միջև փոխհամաձայնության ձևավորումը։

 SALAR-ը նպատակ ունի զարգացնել բարեփոխման մեջ ընդգրկված  բոլոր դերակատարների կարողությունները: Կենտրոնական և տեղական մակարդակներում դերակատարների կարողությունները զարգացնելով՝ ծրագիրը նրանց տրամադրում է անհրաժեշտ հմտություններ և գործիքներ՝ արդյունավետ ֆինանսական կառավարում ապահովելու և ավելի ինքնավար ու կայուն տեղական կառավարման համակարգ ստեղծելու համար։

SALAR-ը գործունեություն է ծավալում նաև ապակենտրոնացված ֆինանսական  լիազորությունների համար մոդելների և գործիքների մշակման ուղղությամբ՝ խթանելու տեղական մակարդակում հանրային ծառայությունների արդյունավետ և նպատակային մատուցումը։

Ֆինանսական ապակենտրոնացումը մի շարք առավելություններ ունի, ներառյալ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը, հաշվետվողականության բարձրացումը և կառավարության ու քաղաքացիների միջև կապերի ամրապնդումը։ Շվեդիայի հարուստ փորձը այս ոլորտում օրինակ է, թե ինչպես հզորացված տեղական ինքնակառավարման մարմիները կարող են խթանել նորարարությունը, բարելավել հանրային ծառայությունները և ստանալ համայնքի վստահությունը։ SALAR-ի փորձառության հիման վրա ծրագիրը նպաստում է Հայաստանում ավելի կայուն և ճկուն կառավարման համակարգի ձևավորմանը՝ ուղղված համայնքների կարիքների ավելի արդյունավետ բավարարմանը։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են